Իրադարձություններ Հայաստանում
Տեսողության համաշխարհային օր 2019. «Մեր տեսողությունը կարևոր է». ցուցահանդես-մրցույթ « Աշխարհն իմ աչքերով»
Հոկտեմբերի 17-ին Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի գրասենյակում Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ «Աշխարհն իմ աչքերով» մրցույթ- ցուցահանդեսի եզրափակիչ փուլը, որը նաև Տեսողության համաշխարհային օրվան նվիրված՝ հիմնադրամի միջոցառումներից վերջինն էր այս տարի:
Միջոցառումը կազմակերպված էր Երևանի և մարզերի դպրոցականների համար, ովքեր մասնակցել էին դպրոցներում նախապես հայտարարված մրցույթ-ցուցահանդեսին: Նախապես՝ մասնակցության ցանկություն հայտնած դպրոցներում սեպտեմբերի 16-25-ը անց Էր կացվել ցուցահանդես: ՀԱՆ ԲՀ-ի աշխատակիցները այցելել էին մի քանի դպրոց, դիտել աշխատանքները և նվիրել «ՀԱՆ ԲՀ»ի կողմից հրատարակված «Տեսունիկ» խաղը 5-րդ, 6-րդ դասարանի դասվարներին՝ դասաժամի ընթացում ուսուցողական խաղ անց կացնելու համար:
Միջոցառումը կազմակերպված էր երեխաների հետ տոնը նշելու նպատակով, որի ընթացքում երեխաները դիտեցին միմյանց նկարները, ծանոթանան գրասենյակի աշխատանքներին, դիտեցին փոքրիկ պրեզենտացիա տեսողության մասին և խաղացին «Տեսունիկ» տեսողության մասին գիտելիքահենք խաղը: Ցուցահանդես-մրցույթի հաղթողներին տրվեցին հատուկ մրցանակներ: Բոլոր դպրոցներին տրվեց մեկական «Տեսունիկ» խաղ:
Հիշեցնենք, որ ՀԱՆ ԲՀ-ն Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները սկսել էր հոկտեմբերի 10-ից՝ Տեսողության համաշխարհային օրվանից, մեկ շաբաթ առաջ: Միջոցառումների շրջանակներում Հանրային տեղեկատվության բարձրացմանը ուղղված միջոցառում էր անց կացրել Ազատության հրապարակի հարակից տարածքում, Առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր փոխնախարար Հովհաննես Հարությունյանի այցը Հրազդան ԲԿ-ի մոտ ներկայումս տեղակայված ՀԱՆ ԲՀ-ի Աչքի շարժական հիվանդանոց, ինչպես նաև« Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համատեղ Հայկական ակնաբուժության նախագծի միջոցով տեսողությունը վերականգնած մեծահասակների համար այցելություն թատրոն՝ «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղը դիտելու:
Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ)
1992թ.-ին ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանն ԱՄՆ-ում հիմնադրել է Հայկական ակնաբուժության նախագիծ (ՀԱՆ) բարեգործական կազմակերպությունը, որի հայաստանյան գրասենյակը ստեղծվել է 2002թ.-ին: 2003 թ.-ից ի վեր իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որը միտված է հզորացնել ակնաբուժական ծառայություների մատուցման համակարգը, ինչպես նաև Հայաստանում կանխարգելել կուրության տանող դեպքերի քանակը:
Արդեն 12 տարի է, ինչ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում իրականացնում է ակնային ստուգումներ և վիրահատություններ: Կազմակերպությունը ջանում է հոգալ Հայաստանի սոցիալապես խոցելի բնակչության կարիքները` Աչքի շարժական հիվանդանոցի և ամբողջ հանրապետության տարածքով կանխարգելիչ ակնային զննումների միջոցով՝ միաժամանակ ստեղծելով ավելի շարունակական հիմքեր` բարձրորակ ակնաբուժական ծառայությունները հասանելի և մատչելի դարձնելու Հայաստանի բոլոր բնակիչներին։
Ներկայում ՀԱՆ-ն իրականացնում է համապարփակ, մեծածավալ եւ փոխկապակցված բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից` որպես մարդասիրական օգնություն, ստացել է Իտալիայի «ԲԻԷՍՓԻ Ֆարմասյութիքալս» դեղագործական...
Առողջապահության նախարարությունը մշակել է կեսարյան հատումների աճի զսպմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր...
Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն սկսած 55,000 դրամից և ստացեք 10% հետվճար...
Սույն թվի սեպտեմբերի 10-ին Երևանում` «Անի Գրանդ» հյուրանոցում, կայընթացավ Սուիցիդների կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված Հոգեկան առողջության ազգային...
Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2024 թ. օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖը, ԱՀԿ-ն և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը...
Ս/թ հուլիսի 12-ին «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի, «Ազգային բժշկական պալատի» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիայի» կողմից կազմակերպվել էր...
«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը, «Ազգային բժշկական պալատը» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիան» ներկայացնում են...
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն